Անցնել հիմնական բովանդակությանը
Լոգո The World of Geniuses

Շեշտադրում
STEM-ի վրա

World of Geniuses նախագիծը մշակում է նորարարական կրթական համակարգ՝ STEM ուղղությունների (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) վրա կենտրոնացմամբ՝ նախատեսելով դրա փուլային գործարկումը 2030 և 2040 թվականներին։

Ինչո՞ւ է STEM-ը այն հիմքը,
որի վրա կառուցվում է ապագան

  • Մարդկության առջև կանգնած են գլոբալ խնդիրներ՝ էներգետիկ փոխակերպում, տիեզերքի յուրացում, տնտեսության ավտոմատացում, բնակչության թվի աճ և պարենային անվտանգության ապահովում։ Այս փոփոխությունները իրենց հետ բերում են ինչպես հսկայական հնարավորություններ, այնպես էլ լուրջ համակարգային ռիսկեր․ ավտոմատացման հետևանքով միլիոնավոր աշխատատեղեր կարող են վերանալ, ինչը կհանգեցնի գլոբալ տնտեսական փոփոխությունների։
  • Արհեստական բանականության և հաշվարկային հզորությունների նկատմամբ պահանջարկի էքսպոնենցիալ աճը պահանջում է էներգիայի նոր աղբյուրներ և ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում։ Հեռավոր տիեզերքի յուրացումը հնարավոր է դառնում միայն նյութագիտության, էներգետիկայի և կենսաբանության ոլորտներում տեխնոլոգիական բեկման պայմաններում։ Դրան զուգահեռ մարդկությունը բախվում է էկոլոգիական աղետների սպառնալիքներին, բնական ռեսուրսների սպառմանը և այլ գլոբալ խնդիրների։
  • Այս խնդիրների լուծման համար նեղ մասնագիտական գիտելիքները բավարար չեն։ Անհրաժեշտ են նյութի և էներգիայի օրենքների խորը ըմբռնում, լայնածավալ մտածողություն և միջառարկայական մոտեցում։ Միայն այսպիսի մոտեցումը հնարավորություն կտա գտնել այն հարցերի պատասխանները, որոնք որոշելու են մեր քաղաքակրթության ապագան։

Այդ պատճառով World of Geniuses-ի կողմից մշակվող կրթական ծրագիրը կենտրոնանում է STEM առարկաների (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) վրա, քանի որ դրանք՝

  1. 1

    Ձևավորում են «գյուտարարի մտածողություն»

    Մաթեմատիկան սովորեցնում է տրամաբանություն, ֆիզիկան՝ համակարգերի վերլուծություն, քիմիան՝ նյութերի փոխակերպում, իսկ արհեստական բանականությունը՝ տվյալների հետ աշխատանք։ Սրանք այն հմտություններն են, առանց որոնց անհնար կլինեին այնպիսի բեկումնային նվաճումներ, ինչպիսիք են քվանտային համակարգիչների ստեղծումը կամ CRISPR գենոմի խմբագրման տեխնոլոգիայի մշակումը։
  2. 2

    Ստեղծում են հիմք ցանկացած նորարարության համար

    Ինչպես ծառը չի կարող աճել առանց արմատների, այնպես էլ հանճարը չի կարող իրացվել առանց ամուր հիմքի։ Իսկ գիտությունների հիմքը մաթեմատիկան է։ Առանց դրա անհնար է կառուցել որևէ բարդ համակարգ՝ լինի դա տիեզերական սարք, նեյրոմորֆ պրոցեսոր, արհեստական բանականություն կամ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների նոր սերունդ։
  3. 3

    Պատրաստում են ապագայի գլոբալ խնդիրների լուծմանը

    STEM առարկաները տրամադրում են գործիքներ ժամանակակից աշխարհի ամենաբարդ մարտահրավերների հետ աշխատելու համար՝ մեծ տվյալների կառավարման համակարգերից մինչև կայուն էկոհամակարգերի ստեղծում։ Դրանք սովորեցնում են ոչ միայն գտնել պատասխաններ, այլև տալ ճիշտ հարցեր՝ ձևավորելով առաջնորդներ, որոնք ունակ են փոխելու աշխարհը։
STEM-ի միջոցով մենք սովորում ենք հասկանալ աշխարհը և ստեղծել մի ապագա, որտեղ տեխնոլոգիաները ծառայում են մարդուն, այլ ոչ թե փոխարինում նրան։
WORLD OF GENIUSES

Ապագայի մասնագիտությունները

Պատրաստել նրանց, ովքեր կստեղծեն և կզարգացնեն արհեստական բանականությունը, ոչ թե նրանց, ովքեր պարզապես կհետևեն դրան։

Ըստ կանխատեսումների՝ ապագայի մասնագիտությունների մեծ մասը, որոնք պահանջված կլինեն 5, 10 կամ նույնիսկ 20 տարի անց, դեռևս գոյություն չունեն։ Դրանցից շատերը կձևավորվեն տեխնոլոգիաների (STEM առարկաների) և գիտելիքի այլ ոլորտների հատման կետում։ Միևնույն ժամանակ որոշ մասնագիտություններ կվերանան, մյուսները կվերափոխվեն, և աշխարհին սպասվում են լայնածավալ փոփոխություններ՝ կապված արհեստական բանականության, ավտոմատացման և ռոբոտացման զարգացման հետ։

Ինչու՞ է կարևոր սա գիտակցել արդեն այսօր

Որովհետև մենք կանգնած ենք այնպիսի դարաշրջանի շեմին, որտեղ տնտեսության և հասարակության մեջ մարդու սովորական դերերը կարող են արմատապես փոխվել։ Եթե նախկինում կրթության հիմնական նպատակը գոյություն ունեցող տեխնոլոգիաների հետ աշխատելու համար մասնագետներ պատրաստելն էր, ապա այժմ մեր նպատակը պետք է լինի այլ։ Մենք այլևս չենք կարող կենտրոնանալ միայն ռոբոտների և արհեստական բանականության համար «սպասարկող անձնակազմ» պատրաստելու վրա։

Մեր առաքելությունն է դաստիարակել անհատներ, որոնք ունակ են լայնածավալ մտածելու, քաղաքակրթության զարգացման նոր ուղղություններ սահմանելու և տեխնոլոգիաների առաջ այնպիսի խնդիրներ դնելու, որոնք դրանք պետք է լուծեն։
WORLD OF GENIUSES

Որքան էլ կատարելագործվի արհեստական բանականությունը, այն չի կարող փոխարինել մարդկային ստեղծարարությանը, ինտուիցիային և սկզբունքորեն նոր բան ստեղծելու ունակությանը։

Ապագան կձևավորեն հանճարները, ոչ թե պարզապես կատարողները։

Այդ պատճառով մենք ստեղծում ենք հանճարեղության բացահայտմանն ուղղված նորարարական կրթական համակարգ։ Այն նպաստում է լայն աշխարհայացքի և ստեղծագործական մտածողության զարգացմանը, որպեսզի մարդը կարողանա ոչ միայն հարմարվել փոփոխություններին, այլև ինքնուրույն որոշել դրանց ուղղությունը։ Հենց այդպիսի մարդիկ են ստեղծում նոր գաղափարներ, տեխնոլոգիաներ և մոտեցումներ, որոնք դառնում են քաղաքակրթության ապագա բեկումների հիմքը։ Մենք համոզված ենք, որ հենց մարդը պետք է սահմանի տեխնոլոգիաների զարգացման ուղղությունը, այլ ոչ հակառակը։

Մաթեմատիկա

Գիտության, արվեստի և ուղեղի համընդհանուր լեզուն

  • Մաթեմատիկան այն հիմքն է, որի վրա կառուցվում է ամեն ինչ՝ ֆիզիկայի օրենքներից մինչև երաժշտության ներդաշնակություն։ Այն նկարագրում է աշխարհը թվերի, հավասարումների և մոդելների միջոցով՝ բարդը դարձնելով հասկանալի, իսկ անհնարը՝ հասանելի։ Առանց մաթեմատիկայի չէին լինի ոչ տիեզերական թռիչքներ, ոչ ժամանակակից համակարգիչներ, ոչ էլ նույնիսկ մեծ երաժշտական ստեղծագործություններ։ Մարդկության բոլոր բեկումնային հայտնագործությունները՝ հարաբերականության տեսությունից մինչև ինտերնետի ստեղծումը, հնարավոր են դարձել մաթեմատիկայի շնորհիվ։ Հենց այդ պատճառով գիտության ցանկացած բնագավառում հանճարեղության զարգացման համար այնքան կարևոր է տիրապետել մաթեմատիկային․ այն բացում է ճանաչողության նոր հորիզոնների դռները։

Մաթեմատիկան գիտության մեջ

  • Ֆիզիկա

    Ֆիզիկայի բոլոր հիմնարար օրենքները՝ Նյուտոնի դասական մեխանիկայից մինչև Այնշտայնի հարաբերականության տեսություն, արտահայտվում են մաթեմատիկական հավասարումներով։ Առանց մաթեմատիկայի անհնար կլիներ հաշվարկել հրթիռի թռիչքի հետագիծը կամ կանխատեսել տարրական մասնիկների վարքը։
  • Քիմիա

    Քիմիական ռեակցիաները, մոլեկուլների կառուցվածքը և նույնիսկ քվանտային քիմիան հիմնված են մաթեմատիկական մոդելների վրա։ Օրինակ՝ Մենդելեևի աղյուսակը տարրերի հատկությունների մաթեմատիկական վերլուծության արդյունք է։
  • Կենսաբանություն

    Ժամանակակից կենսաբանությունը կիրառում է մաթեմատիկան գենետիկական տվյալների վերլուծության, էկոհամակարգերի մոդելավորման և ուղեղի նեյրոնային ցանցերի ուսումնասիրման համար։
  • Ինֆորմատիկա

    Ալգորիթմները, կրիպտոգրաֆիան, մեքենայական ուսուցումը՝ այս ամենը հիմնված է մաթեմատիկական սկզբունքների վրա։ Նույնիսկ ամենապարզ ծրագրերը կառուցված են տրամաբանության և մաթեմատիկական կառուցվածքի հիման վրա։

Մաթեմատիկան արվեստում

  • Երաժշտություն
    Մաթեմատիկան ընկած է երաժշտության ներդաշնակության, ռիթմի և կառուցվածքի հիմքում։ Օրինակ՝ նոտաների միջև ինտերվալները համապատասխանում են մաթեմատիկական հարաբերակցությունների, իսկ երաժշտության տեսությունը կոմպոզիցիաների վերլուծության համար կիրառում է երկրաչափություն։ Դասական սիմֆոնիաներից մինչև ձայնի թվային սինթեզ՝ մաթեմատիկան ձևավորում է այն, թե ինչպես ենք մենք ստեղծում և ընկալում երաժշտությունը։
  • Ճարտարապետություն
    Ոսկե հատումը, համաչափությունն ու համամասնությունները մաթեմատիկական գաղափարներ են, որոնք շենքերը դարձնում են գեղագիտական առումով գրավիչ և ֆունկցիոնալ։
  • Նկարչություն
    Հեռանկարը, կոմպոզիցիան և նույնիսկ գունային համադրությունները հիմնված են մաթեմատիկական սկզբունքների վրա։

Մաթեմատիկան գյուտերում

Ցանկացած գիտական գյուտ՝ ամենապարզ մեխանիզմներից մինչև բարդ տեխնոլոգիաներ, հիմնված է մաթեմատիկայի վրա։ Օրինակ՝

  • Էլեկտրականություն: Օհմի և Մաքսվելի օրենքները նկարագրում են էլեկտրական շղթաների և էլեկտրամագնիսական ալիքների վարքը։
  • Համակարգիչներ: Երկուական համակարգը, տրամաբանական գործողությունները և ալգորիթմները մաթեմատիկական գաղափարներ են, որոնք հնարավոր դարձրեցին ժամանակակից հաշվարկները։
  • Տիեզերական տեխնոլոգիաներ: Ուղեծրերի, հետագծերի և տիեզերական սարքերի արագության հաշվարկն անհնար է առանց մաթեմատիկայի։

Ինչու՞ է մաթեմատիկան համընդհանուր

Մաթեմատիկան լեզու է, որը հնարավորություն է տալիս նկարագրել իրականությունը մաքուր ձևով։ Այն կախված չէ կոնկրետ ֆիզիկական երևույթներից, սակայն կիրառելի է դրանց նկատմամբ։ Դա մաթեմատիկան դարձնում է գործիք, որը միավորում է բոլոր գիտություններն ու արվեստները։ Միևնույն ժամանակ, այն հանդիսանում է այն կարևորագույն գործիքը, որն անհրաժեշտ է ներուժի ցանկացած ոլորտում հանճարեղության բացահայտման համար։

Ինչու՞ է սա կարևոր

  • Ցանկացած ոլորտում հանճար դառնալու համար անհրաժեշտ է հասկանալ մաթեմատիկայի հիմունքները։ Հենց մաթեմատիկան է հնարավորություն տալիս տեսնել տարբեր գիտակարգերի միջև կապերը և ըմբռնել երևույթների էությունը, ինչպես դա անում էր Լեոնարդո դա Վինչին։ Մենք գիտությունների միջև արհեստական սահմաններ չենք դնում՝ քիմիայի մեջ կա ֆիզիկա, ֆիզիկայի մեջ՝ մաթեմատիկա, իսկ կենսաբանության մեջ՝ քիմիա։ Այսպիսի մոտեցման դեպքում աշակերտը սովորում է աշխարհը տեսնել ամբողջական՝ ուսումնասիրելով այն փոխկապակցված օրենքների տեսանկյունից։

Ինչպե՞ս է դա գործելու

  1. 1

    Պրակտիկա և փորձարկումներ

    Ուսուցումը կառուցվում է շարունակական պրակտիկայի վրա։ Աշակերտները վիրտուալ լաբորատորիաներում կատարում են փորձարկումներ, ստուգում վարկածներ և դիտարկում արդյունքները։ VR տեխնոլոգիաների շնորհիվ նրանք կարող են մոդելավորել նույնիսկ ամենաբարդ գործընթացները, օրինակ՝ քվանտային ֆիզիկայի կամ աստրոճարտարագիտության գործընթացները։
  2. 2

    Խաղ և ներգրավվածություն

    Գիտելիքները փոխանցվում են ինտերակտիվ խաղերի, նախագծերի և առաջադրանքների միջոցով, որոնք մոտիվացնում են երեխային ինքնուրույն որոնել լուծումներ։
  3. 3

    Հանճարների մեթոդաբանություն

    Մենք ուսուցումը կառուցում ենք նույն սկզբունքների վրա, որոնց հիման վրա կատարվել են աշխարհի մեծագույն գիտնականների և գյուտարարների հայտնագործությունները՝ հետազոտություն, փորձ ու սխալ, և սեփական բացահայտումներ։ Յուրաքանչյուր աշակերտ դառնում է հետազոտող, որին առաջ է մղում հետաքրքրասիրությունն ու ճանաչելու ձգտումը։

Մոտեցման առավելությունները

Ուսուցման ժամանակի կրճատում

Ամբողջական մոտեցման և հիմնական սկզբունքների վրա կենտրոնացման շնորհիվ երեխաներն ավելի արագ են յուրացնում բարդ գաղափարները։ Նրանք ժամանակ չեն կորցնում էությունը չհասկանալով մեխանիկական անգիր սովորելու վրա, այլ անմիջապես անցնում են գործնական կիրառմանը։

Հետաքրքիր ուսուցում

Ուսումնական գործընթացը դառնում է գրավիչ և հետաքրքիր, քանի որ այն կապված է աշակերտների իրական խնդիրների և հետաքրքրությունների հետ։ Սա օգնում է պահպանել նրանց հետաքրքրասիրությունն ու գիտելիքի հանդեպ ձգտումը։

Պատմական օրինակ

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը և Յոհան Սեբաստիան Բախը աշխարհին հայտնի են որպես երաժշտության հանճարներ, սակայն նրանց հանճարեղությունը սերտորեն կապված էր մաթեմատիկական մտածողության հետ։ Նրանց երաժշտական ունակությունները կարելի է դիտարկել որպես «հումանիտար շեղում»՝ կառուցվածքի, ներդաշնակության և տրամաբանության խորքային ըմբռնման դրսևորում, որոնք ընկած են մաթեմատիկայի հիմքում։ Հենց արվեստի և ճշգրիտ գիտությունների այս փոխկապակցվածությունն էլ նրանց ստեղծագործությունը դարձրեց եզակի։

Նրանց վաղ կրթությունը, որտեղ մեծ ուշադրություն էր դարձվում երաժշտությանը, և մանկուց երաժշտությամբ զբաղվելը առանցքային դեր խաղացին նրանց հանճարեղության բացահայտման գործում։ Ծնողների հետևողականության և բնական մաթեմատիկական ունակությունների շնորհիվ աշխարհը ստացավ եզակի երաժշտական ստեղծագործություններ, որոնք մինչ օրս մնում են անգերազանցելի իրենց բարդությամբ և գեղեցկությամբ։

Եթե Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտին և Յոհան Սեբաստիան Բախին նույնպիսի հետևողականությամբ կրթեին մաթեմատիկայի բնագավառում, որը իրականում նրանց հանճարեղության ներուժի ոլորտն էր, նրանք կարող էին հասնել անհավանական բարձունքների և աշխարհին բերել ավելի մեծ գործնական օգուտ։

Այսօր աշխարհը հիանում է այս կոմպոզիտորների հանճարեղ ստեղծագործություններով, որոնց ստեղծագործական ժառանգությունը դարձել է մարդկության մշակութային արժեքի մի մասը։ Սակայն ուղեղի աշխատանքի և դրա ալգորիթմների ժամանակակից ըմբռնումը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց ներուժը կարող էր լինել էլ ավելի մեծ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսին մաթեմատիկան է։ Եթե Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծնողները XVIII դարում ունենային գործիք, որն ի վիճակի կլիներ կյանքի առաջին տարիներից ճշգրիտ բացահայտել նրա անճարեղության ներուժի ոլորտը հանճարեղության ներուժի ոլորտը, պատմությունը նրան կարող էր ճանաչել ոչ միայն որպես հանճարեղ կոմպոզիտոր, այլև որպես ակնառու մաթեմատիկոս։

Նրա ստեղծագործական և գիտական ներուժը չէին բացառի միմյանց, այլ կարող էին համատեղ գոյակցել՝ հարստացնելով աշխարհը ինչպես արվեստի, այնպես էլ գիտության ոլորտներում կատարված բացահայտումներով։

Այսօր նման գործիք գոյություն ունի․ Quantum G թեստն օգնում է բացահայտել երեխայի հանճարեղության ներուժի ոլորտը, որպեսզի այն զարգացվի գիտակցված և համակարգային ձևով։ Պատահական փորձերի և սխալների փոխարեն՝ հստակ ուղղություն, որտեղ ձեր երեխան կարող է ոչ միայն կրկնել մեծերի հաջողությունը, այլև գերազանցել նրանց, եթե դուք օգնեք նրա հանճարեղությանը ժամանակին բացահայտվել և աջակցեք դրա զարգացման ջանքերին։ Մենք համոզված ենք․ կրթության նկատմամբ ճիշտ մոտեցման դեպքում մարդկային ներուժի ոչ մի կողմ չպետք է մնա չիրացված։ Հենց սա է մեր կողմից մշակվող կրթական համակարգի գլխավոր նպատակը՝ բացահայտել հանճարեղության բոլոր կողմերը, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա ստեղծագործել, հետազոտել և փոխել աշխարհը իր յուրահատուկ ճանապարհով։